Արքայազն Հարին մեկ բառով մեկնաբանել է գահը ժառանգելու իր շանսերի նվազման փաստը

15:59 • 04.05.15

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին մեկնաբանել է արքայադստեր ծննդյան առթիվ գահը ժառանգելու «հերթում» չորրորդից հինգերորդ տեղը տեղափոխվելու փաստը, գրում է gazeta.ru-ն:

 

Հարին իր հույզերն արտահայտել է մեկ բառով՝ «հիանալի»: Նշվում է, որ Հարին «չի համբերում», թե երբ է «անչափ գեղեցիկ» նորածին արքայադստերը տեսնելու։

 

Այժմ բրիտանական գահը ժառանգելու հերթում առաջին երեք տեղերը զբաղեցնում են արքայազն Չարլզը, արքայազն Ուիլյամը և արքայազն Ջորջը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մեծ Բրիտանիայում արքայազն Ուիլիամի և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի նորածին դստեր պատվին հուշադրամներ կհատվեն: Ընդհանուր առմամբ՝ կհատվի 500 ոսկյա և 9.500 արծաթյա մետաղադրամ: