Մեծ Բրիտանիայում նորածին արքայադստեր պատվին հուշադրամներ կհատվեն
Մեծ Բրիտանիայում արքայազն Ուիլիամի և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի նորածին դստեր պատվին հուշադրամներ կհատվեն, գրում է ТАСС գործակալությունը:
Կիրակի օրը Բրիտանիայի թագավորական դրամահատարանը հրապարակել էր 5 ֆունտ ստերլինգ արժողությամբ մետաղադրամի պատկերը, որոնք կհատվեն մայիսի 2-ին ծնված արքայադստեր պատվին:
Ընդհանուր առմամբ՝ կհատվի 500 ոսկյա և 9.500 արծաթյա մետաղադրամ:











