Մահապարտը պայթեցրել է իրեն Դամասկոսի կենտրոնում

14:36 • 04.05.15

Մահապարտը պայթեցրել է իրեն Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական հատվածում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի այն հատվածում, որտեղ գտնվում են անվտանգության տեղի ուժերի բազաները:

 

Պայթյունի հետևանքով վիրավորվել է վեց մարդ: Նշվում է, որ հարձակմանը մասնակցել է նաև մոտոցիկլետներով ընթացող գրոհայինների խումբ: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով բանակի ներկայացուցիչներին, անվտանգության ուժերը սպանել են «ահաբեկչական խմբավորման» բոլոր անդամներին պայթյունին հետևած հետապնդման ընթացքում:

 

Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին չի հաղորդվում:

 

Ինչպես գրում է Russia Today-ը, բանակի ներկայացուցիչը հերքել է Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներն այն մասին, թե պայթյունի ժամանակ վնասվածքներ է ստացել բարձրաստիճան մի զինվորական: