Facebook-ը մտադիր է հրապարակել լուրերն ու տեսանյութերն` առանց հղումների
Facebook խոշորագույն սոցիալական ցանցը մտադիր է արդեն այս ամիս սկսել հրապարակել BuzzFeed, The New York Times, National Geographic և այլ պարբերականների լուրերն ու տեսանյութերը:
Ինչպես գրում է Газета.Ru-ն` The Wall Street Journal-ին հղումով, այդ հրապարակումների գլխավոր առանձնահատկությունն այն կլինի, որ բովանդակությունը Facebook–ը կրապարակվի ամբողջությամբ և առանց հիպերլինքով հղումների:
Բաթմաթիվ պարբերականների համար ֆեյսբուքյան հղումները կայքի այցելությունների մեծ աղբյուր էր ապահովում, սակայն բջջային հավելվածներից օգտվելիս նման հղումները բացվում են մինչև 8 վայրկյանում և հաճախ դանդաղ ու նյարդայնացնող են օգտատերերի համար:
Կայքի այցելությունների կորստի համար որպես փոխհատուցում Facebook-ն առաջարկում է ԶԼՄ-ների հետ կիսվել գովազդից ստացվող եկամուտներով:










