Գերմանացի գիտնականներին հաջողվել է անտեսանելի անձրևանոց ստեղծել

16:53 • 04.05.15

Գերմանացի գիտնականները հայտարարել են, որ ստեղծել են անտեսանելի դառնալու համար նախատեսված անձրևանոց, որը հնարավորություն կտա օտար աչքերից թաքցնել մարդուն, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Նշվում է, որ գիտնականները նախ արկղ են ստեղծել, որում հնարավոր է թաքցնել ոչ մեծ մարմիններ:
«Անտեսանելիության» էֆեկտն արկղը ստացել է շնորհիվ ծածկույթի, որը պատված է հատուկ ներկով:

 

Ավելի ուշ գիտնականները ստեղծել են անտեսանելի անձրևանոց: Ստեղծողների խոսքերով՝ այն դեռ հնարավոր է տեսնել ոչ ուժեղ լապտերի միջոցով՝ ոչ վառ լուսավորված սենյակում:

 

Նոր գյուտը ներկայացվելու է Կալիֆոռնիայում հաջորդ շաբաթ կայանալիք կոնֆերանսի ընթացքում:

Գերմանացի գիտնականներին հաջողվել է անտեսանելի անձրևանոց ստեղծել