Hewlett-Packard-ի նախկին ղեկավարը որոշել է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին

17:24 • 04.05.15

Hewlett-Packard ընկերության նախկին գործադիր տնօրեն Կարլի Ֆիորինան հայտարարել է, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից առաջադրվում է նախագահի պաշտոնում, գրում է gazeta.ru-ն:

 

«Այո, ես առաջադրվում եմ նախագահի պաշտոնում: Կարծում եմ, որ այդ աշխատանքի համար ես լավագույն մարդն եմ, որովհետև հասկանում եմ՝ ինչպես է իրականում աշխատում տնտեսությունը: Ես հասկանում եմ աշխարհը և թե ինչպես է այն աշխատում»,- հայտարարել է Ֆիորինան:

 

Ֆիորինան երբեք չի զբաղեցրել պետական պաշտոններ: Հարցումների համաձայն՝ նա զբաղեցնում է հանրապետական թեկնածուների շարքում վերջին տեղը: Ֆիորինան դեռևս կուսակցությունից առաջադրվող միակ կին թեկնածուն է: