Մոսկվայի հյուրանոցներից մեկից հրդեհի պատճառով 1.200 մարդ է տարհանվել

08:59 • 04.05.15

Մոսկվայի «Դրուժբա» հյուրանոցից հրդեհի պատճառով մոտ 1.200 մարդ է տարհանվել, տեղեկացնում է Взгляд-ը:


Հրդեհի օջախը եղել է սրճարանում: Այրվել է սառեցնող սարքավորումը:

 

«Հաշված րոպեների ընթացքում հրշեջ փրկարարները հասել են դեպքի վայր: Երրորդ հարկում ծուխ է նկատվել: Այրվել է 25 քմ տարածք»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

 

Տուժածներ չկան: