Չուվաշիայում թամադան հարսանիքի ժամանակ գողացել է հարսի iPhone-ն ու զարդերը

09:02 • 04.05.15

ՌԴ կազմում գտնվող Չուվաշիայի Հանրապետությունում հարսանիքի թամադան անմիջապես արարողության ժամանակ գողացել է հարսի թանկարժեք iPhone սմարթֆոնը, ինչպես նաև ոսկյա զարդերը:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, թամադայի հասցրած վնասը գնահատվել է ավելի քան 50.000 ռուբլի: Այժմ գողության կասկածանքով ձերբակալվել է 24-ամյա մի երիտասարդ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ կասկածյալը Թաթարստանից է, սակայն այժմ իրավապահները նրան տեղափոխել են Չուվաշիա, որտեղ նրա մոտից առգրավել են գողացված հեռախոսը: