ԱՄՆ-ից պատվիրակություն կմեկնի Իրան՝ էներգետիկ պոտենցիալը գնահատելու համար

16:57 • 04.05.15

Այս շաբաթ ԱՄՆ-ից ձեռնարկատերերի և ներդրողների պատվիրակություն կմեկնի Իրան՝ երկրի էներգետիկ արդյունաբերության ներդրումային պոտենցիալը գնահատելու համար, գրում է ria.ru-ն:

 

Ընկերությունների անունները, որոնց միջնորդները կուղևորվեն Իրան, չեն նշվում: Այցի ընթացքում ամերիկացիները կհանդիպեն իշխանության մարմինների ներկայացուցիչների և նավթային ընկերությունների ղեկավարների հետ: Նավթային հարցերով նախարարի տեղակալ Աբաս Շերի-Մողհադամը հաստատել է այդ տեղեկությունը և նշել, որ պատժամիջոցների վերացումից հետո ամերիկյան խոշոր ընկերությունների հետ համագործակցություն զարգացնելու հնարավորություն կա:

 

Նրա խոսքով՝ որոշ եվրոպական և ամերիկյան ընկերություններ արդեն պատրաստակամություն են հայտնել ներդրումներ անել Իրանի նոր նավթաքիմիական նախագծերում: Այժմ բանակցություններ են անցկացվում Գերմանիայից, Իտալիայից և Նիդեռլանդներից Իրանի նավթային արդյունաբերությամբ հետաքրքրված ընկերությունների հետ: