Երկու օրվա ընթացքում Միջերկրական ծովում 6.800 ներգաղթյալ է փրկվել

15:41 • 04.05.15

Իտալական նավերը Միջերկրական ծովում գործողության ընթացքում Հյուսիսային Աֆրիկայից մոտ 6.800 ներգաղթյալի են փրկել, գրում է gazeta.ru-ն:

 

Ավելի վաղ հաղորդվել է 4.000 փրկվածի մասին:

 

Նշվում է, որ իտալական առափնյա անվտանգության նավերից մեկում ներգաղթյալներից մեկը երեխա է ունեցել: Իտալացի նավաստիները հայտարարում են, որ մայրը և երեխան լավ վիճակում են:

 

Իշխանությունների համաձայն՝ մարդկանց անօրինական տեղափոխողներն օգտվել են այն հանգամանքից, որ Միջերկրական ծովում հանգիստ եղանակ է:

 

Ապրիլին ԵՄ երկրների առաջնորդները համաձայնության են եկել Միջերկրական ծովում փրկարարական գործողությունների ֆինանսավորումը երեք անգամ բարձրացնելու հարցում։