Ջոն Քերին Քենիայում փղի ձագի հետ «սելֆի» է արել (տեսանյութ)
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին աշխատանքային այցով Քենիայում է, սակայն մինչ բուն գործին անցնելը նա այցելել է Նայրոբիի արգելոց և «սելֆի» արել փղի ձագի հետ, գրում է euronews.com-ը:
Արգելոցի աշխատակիցները նրան պատմել են, թե ինչպես են հոգ տանում լքված կենդանիների մասին:
Քերին իր լուսանկարը տեղադրել է Twitter սոցիալական ցանցում և գրել, որ նոր ընկեր է ձեռք բերել:
Նշվում է, որ բարձրաստիճան պաշտոնյան Քենիա է ժամանել «Ալ- Շաբաբ» խմբավորման գրոհայինների դեմ պայքարի հարցում աջակցություն առաջարկելու համար:











