Քենիայի փոխնախագահը հայտարարել է, որ իր երկրում «միասեռականները տեղ չունեն»
Քենիայի փոխնախագահ Ուիլիամ Ռուտոն հայտարարել է, որ իր երկրում նույնասեռականների համար տեղ չկա, հայտնում է Agence France-Presse-ը:
Նա հավատացյալների առաջ նման հայտարարություն է արել Նայրոբիի Jesus Winner Ministry եկեղեցում անցկացվող պատարագի ժամանակ:
«Մենք նույնասեռականություն թույլ չենք տա մեր հասարակության մեջ, քանի որ այն խախտում է մեր կրոնական և մշակութային համոզմունքները: Այս երկրում նույնասեռականության համար տեղ չկա»,- ասել է Ռուտոն:
Նշվում է, որ Jesus Winner Ministry եկեղեցին մեծ հարգանք է վայելում քենիական քաղաքական էլիտայի շրջանում, իսկ եկեղեցու վեբկայքում նշվում է, որ այն ապաստան է կախարդներից, անեծքներից, նախնիների ոգիներից և սատանայածին չարիքներից տուժածների համար:
Փոխնախարարի ելույթը դժգոհություն է առաջացրել մի շարք իրավապաշտպանների շրջանում: Աֆրիկյան 54 երկրներից 36-ում նույնասեռականությունը քրեորեն պատժելի է, իսկ 4-ում մահապատիժ է նախատեսվում:










