Ղրղզստանում հաստատել են ԵԱՏՄ մուտքի արձանագրությունները

19:22 • 04.05.15

Ղրղզստանի կառավարությունը հաստատել է արձանագրությունների նախագծերը, որոնք վերաբերում են այդ երկրի` Եվրասիական տնտեսական միությանը միանալուն:  ՏԱՍՍ-ը հայտնում է, որ համապատասխան որոշումներ են կայացվել նաև նախարարների կաբինետի նիստի ընթացքում:

 

 

Ղրղզստանի կառավարության ղեկավար Թեմիր Սարիևը հայտնել է նաև, որ մայիսի 8-ին Մոսկվայում ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարները կստորագրեն պայմանագրի արձանագրությունները: Պայմանագիրը ստորագրվել է անցյալ տարվա դեկտեմբերին:

 

Նույն պաշտոնյան ասել է, որ մեկ տարվա ընթացքում Ղրղզստանը ԵԱՏՄ-ին միանալուն ուղղված հսկայական ջանքեր է գործադրել, արդեն իսկ առկա է և հաստատված ԵԱՏՄ-ին Ղրղզստանի միանալու ամբողջ անհրաժեշտ բազան: