ԼՂՀ ԱԺ ներկայացված կլինի 5 կուսակցություն. ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքները

14:12 • 04.05.15

Արցախի ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցած բոլոր 7 կուսակցություններին քվեարկել են 68 հազար 915 ընտրող: Ինչպես տեղեկացնում է Artsakhpress.am–ը, այս մասին այսօր հայտնել է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

 


Մասնավորապես, ըստ ԿԸՀ նախագահի հաղորդած նախնական տվյալների` «Ազատ հայրենիք» կուսակցությանը քվեարկել է 32 հազար 632 ընտրող կամ բոլոր կուսակցություններին քվեարկածների 47,5 տոկոսը:

 

Մասնավորապես «Ազատ հայրենիք» կուսակցության օգտին քվեարկել է 32 հազար 632 կամ բոլոր կուսակցություններին քվեարկածների 47,5 տոկոսը, «Ազգային վերածնունդ» կուսակցությանը՝ 3709 կամ 5,38 տոկոսը, «Արցախի ժողովրդավարական կուսակցությանը»՝ 13,105 կամ 19,1 տոկոսը, «Կոմունիստական կուսակցությանը»՝ 1136 կամ 1,65 տոկոսը,  «Խաղաղություն և զարգացում» կուսակցությանը՝ 591 կամ 0,86 տոկոսը, ՀՅԴ կուսակցությանը 12,965 կամ 18,81 տոկոսը, «Շարժում 88» կուսակցությանը՝ 4477 կամ 6,93 տոկոսը:
 

Ինչպես նշել է Ս. Արզումանյանը ԼՂՀ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրությունների արդյունքներով 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները կներկայացվեն խորհրդարան: Տվյալ դեպքում այդ կուսակցություններն են` «Ազատ հայրենիք»-ը, «ԱԺԿ»-ն, ՀՅԴ-ն , «Ազգային վերածնունդ»-ը և «Շարժում-88»-ը: