Թայվանցին պտտվող շենք է նախագծել, որի ամեն բնակիչ սեփական պենտհաուսն ունի (լուսանկարներ, տեսանյութ)
Թայվանցի Շին Կուոն, ով մասնագիտությամբ արդյունաբերական դիզայներ է, նախագծել է ֆուտուրիստիկ մի շենք, որում եղած բոլոր բնակարաններն իրենցից պենտհաուսներ են ներկայացնում:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 27-հարկանի բնակելի շենքը պտտվող է: Բնակարաններից ամեն մեկն ունի հսկայական պատուհան, որից 360 աստիճանի համայնապատկեր է բացվում դեպի դուրս:
Հետաքրքրական է, որ բնակարաններից ամեն մեկը շարժական է, սակայն, ըստ նախագծողի, դա միանգամայն անվտանգ է: Տեղաշարժվելուց առաջ բնակարանի դռներն ավտոմատ կերպով փակվում են, գազի, էլեկտրաէներգիայի ու ջրի խողովակներն անջատվում մատակարարման աղբյուրներից:
Այժմ Կուոն փնտրում է ներդրողի, ում օգնությամբ կկարողանա իր նախագիծը կյանքի կոչել:















