ԼՂ ԱԺ ընտրություններին քաղաքական գնահատական տալը տեղին չէ. Լեհաստանի դեսպան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը առկախված է, ԵՄ ոչ մի եմ պետություն չի ճանաչել այն, ուստի քաղաքական գնահատական տալը տեղին չէ, քանի որ նման գնահատական չկա:
Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում երեկ անցկացված Արցախի խորհրդարանական ընտրություններն:
Նա նշեց, որ Լեհաստանը հետևում է Մինսկի խմբի գործունեությանը և հղում կատարելով վերջինիս հայտարարությանը՝ ասաց, որ ժողովուրդն իրավունք ունի որոշել իր ապագան:
«Լեհաստանի կառավարության տեսանկյունից՝ Ղարաբաղը մի տարածք է, որը իրավական կարգավիճակ չունի և պետություն չի համարվում»,-ասաց նա:










