Արդյունավետ ըմպելիք, որ կօգնի պահպանել ոսկորների ամրությունը
Ուտելիքների որոշակի համադրությունը իրական բալասան է, որ կարող է ամրապնդել ոսկորները: Ինչպես գրում է Healthy Life Tricks-ը` ճիշտ սնվելը մեծ նշանակություն ունի մեր օրգանիզմի իմունային համակարգի, ընդհանուր առողջական վիճակի և ամուր ոսկորների համար:
Հին հույները հարյուրավոր տարիներ առաջ սննդային համադրություն են ստեղծել, որն օգնում է ամրացնել ոսկորները, որն իր օգտակարության շնորհիվ հասել է մինչև մեր օրերը և լայն կիրառություն ունի:
Անհրաժեշտ բաղադրիչները`
10 թեյի գդալ կտավատի սերմ,
5 թեյի գդալ քնջութի սերմ,
փոքր դդում,
մի քանի հատ ցորենի հատիկ,
մի քանի հատ արևածաղկի սերմ,
3 թեյի գդալ չամիչ,
1 կգ երեքնուկի մեղր:
Պատրաստման եղանակը: Անհրաժեշտ է մեծ տարայի մեջ լցնել և խառնել բոլոր բաղադրիչները փայտե գդալով, որպեսզի չկորցնեն բուժական հատկությունները: Լավ խառնելուց հետո պետք է լցնել ապակե բանկայի մեջ:
Օգտագործման եղանակը՝ մեկ թեյի գդալ նախաճաշից և լանչից առաջ:










