Տալլինի օդանավակայանում կանխել են ինքնաթիռի վթարային վայրէջքը
Տալլինի օդանավակայանում սպասվել է ինքնաթիռի վթարային վայրէջք: Տագնապով կանչվել են փրկարարները, շտապօգնությունը և ոստիկանությունը, քանի որ սպասվում էր, որ 66 ուղևորով Estonian Air ավիաընկերության ինքնաթիռը կարող է տեխնիկական խնդիրներ ունենալ վայրէջքի ժամանակ, հաղորդում է gazeta.ru-ն:
Դեպքի վայր է ժամանել փրկարարների չորս մեքենա, հրդեհաշիջման երեք մեքենա, շտապօգնության տասը ջոկատ:
Ինքնաթիռը, այնուամենայնիվ, կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել:
Delfi պորտալի տվյալներով՝ տագնապի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը: Հիմքեր կային կասկածելու, որ ինքնաթիռի արգելակման ճանապարհն այնքան կերկարի, որ չի կարողանա մնալ թռիչքուղու վրա:










