Թել Ավիվում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև (լուսանկարներ)

12:43 • 04.05.15

Թել Ավիվի կենտրոնում Եթովպիայից ներգաղթածների բողոքի ակցիայի մասնակիցների հետ փողոցային բախումների ժամանակ ավելի քան 20 ոստիկան է վիրավորվել։ Այդ մասին հայտնել է Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը, գրում է ТАСС-ը:

 

Ցուցարարները վնասել են ոստիկանների մեքենան և մի քանի մոտոցիկլետ: Ռոզենֆելդը հայտնել է, որ ոստիկանները վնասվածքներ են ստացել, երբ նրանց վրա սկսել են քարեր նետել: Երբ ցուցարարները վնասել են ոստիկանական ավտոմեքենան, ոստիկանությունը խլացնող նռնակներ է կիրառել:

 

Ինչպես հայտնում է Իսրայելի հեռուստատեսությունը, ոստիկանությունը ցուցարարների դեմ մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել: Վիրավորվել է մի քանի ցուցարար:

 

Ցուցարարները դուրս են եկել Թել Ավիվի փողոցներ՝ ի նշան Իսրայելի պաշտպանության բանակի եթովպացի զինծառայողի նկատմամբ ոստիկանների կողմից բռնության կիրառման դեմ բողոքի: Սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է միջադեպը: Ակցիայի մասնակիցները պահանջում են հետաքննություն անցկացնել և պատժել մեղավորներին:

 

 

AP MIDEAST ISRAEL ETHIOPIAN PROTEST I ISR

Israel's mainly Jewish Ethiopians block a highway during