Ուկրաինական բանակն անջատողականներին մեղադրել է գնդակոծություններն ակտիվացնելու համար
Ուկրաինական բանակի ներկայացուցիչներն ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության ուժերին մեղադրել են դիրքերի վրա կրակ բացելու 45 դեպքի համար:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին ասված է շտաբի ֆեյսբուքյան էջում:
«Ժամը 18-ից մինչև կեսգիշեր չարագործները 45 անգամ կրակ են բացել: Նման կերպ հրադադարի ռեժիմի խախտումների թիվը հասել է 95-ի: Դա գրեթե նույն մակարդակն է, որն առկա է եղել մինչև Մինսկում համաձայնության կայացումը»,- ասվում է «հակաահաբեկչական գործողության» մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Դոնբասի ապստամբները կրակ են բացել նաև հրետանուց:
Ավելի վաղ ինքնահռչակ ԴԺՀ-ն Ուկրաինային մեղադրել էր՝ նշելով, որ նրանք թաքցնում են հրետանին, որը գնդակոծել է Դոնեցկը:










