ԱՄՆ-ում 2 տղամարդ կրակ է բացել Մուհամմադ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսի ժամանակ

09:07 • 04.05.15

Երկու տղամարդ կրակ է բացել ամերիկյան Տեխաս նահանգի Գարլենդ քաղաքում՝ Մուհամմադ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսի ընթացքում:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, հարձակվողները սպանվել են:

 

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ տեղական ժամանակով 19.00-ին, երբ միջոցառումն ավարտին էր մոտենում: Կասկածյալները կրակ են բացել կենտրոնի ավտոկայանատեղիում՝ վիրավորելով անվտանգության աշխատակիցներին:

 

Ցուցահանդեսի մասնակիցները տարհանվել են, մանրամասները ճշտվում են:

 

Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունն ու քննություն սկսել: