Ամերիկացի հայտնի նյարդավիրաբույժը կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում

08:45 • 04.05.15

Ամերիկացի նախկին նյարդավիրաբույժ, հանրապետական Բեն Կարսոնը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ԱՄՆ-ում 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, տեղեկացնում է  РИА Новости գործակալությունը:

 

«Ես ցանկանում եմ մասնակցել երկրի առաջ ծառացած մարտահրավերների լուծմանը, և այդ պատճառով էլ հայտարարում եմ ԱՄՆ նախագահի պաշտոնում իմ թեկնածության առաջադրման մասին»,- հայտարարել է նա:

 

Կարսոնը պաշտոնապես նախագահական արշավում կներառվի այսօր՝ ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոյտ քաղաքում, որտեղ ծնվել է:

 

Կարսոնը հայտնի է որպես առաջին վիրաբույժը, ով 1987 թվականին հաջողությամբ սիամական երկվորյակներին բաժանելու վիրահատություն էր իրականացրել:

 

2008 թվականին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը նրան «Ազատության» նախագահական մեդալ էր
շնորհել:

Հայտնի վիրաբույժի մասին նաև ֆիլմ է նկարահանվել:

 

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են 2016 թվականի նոյեմբերին, և գործող նախագահ Բարաք Օբաման այլևս առաջադրվելու իրավունք չունի: