Յացենյուկը ցանկանում է, որ ամերիկացի զինվորականները մարզեն երկրի հատուկջոկատայիններին
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ցանկանում է ամերիկացի զինվորականներին ներգրավել երկրի ներքին գործերի նախարարության հատուկ ջոկատը մարզելուն, գրում է gazeta.ru-ն:
Նա նման հայտարարությամբ է հանդես եկել նախարարության օպերատիվ խորհրդակցության ընթացքում:
Յացենյուկի խոսքով՝ «արագ արձագանքման ստորաբաժանումները պետք է լավ զինված և մարզված լինեն»: Վարչապետն ընդգծել է, որ հենց ԱՄՆ-ից զինվորականները կարող են օգնել այդ հարցում։










