ԱՄՆ-ում 300 եռաչափ տպիչով աշխատող գործարանն ընդամենը 3 աշխատակից ունի

09:12 • 05.05.15

CloudDDS ընկերությունը ներկայացրել է իր եռաչափ տպիչներով աշխատող գործարանը, որը գտնվում է ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում, գրում է Money CNN-ը:

 

Նշվում է, որ գործարանը միակն է իր տեսակի մեջ, քանի որ այն ամբողջովին ավտոմատացված է և ունի ընդամենը 3 աշխատակից ու շուրջ 300 եռաչափ տպիչ:

 

Գործարանն առցանց պատվերներ է ստանում, դրանց համար գումար գանձում և տպիչների միջոցով արտադրում հաճախորդների կողմից ուղարկված եռաչափ մոդելներն ու մասերը:

 

Տպիչներն աշխատում են 24 ժամ՝ շաբաթը 7 օր, իսկ տպիչները վերահսկող աշխատակիցների համար գործում է 8-ժամյա հերթափոխ: 

ԱՄՆ-ում 300 եռաչափ տպիչով աշխատող գործարանն ընդամենը 3 աշխատակից ունի