Microsoft-ը ներկայացրել է Office 2016-ի հանրային տարբերակը

00:19 • 05.05.15

 Microsoft Office 2016-ի նախնական հանրային տարբերակը հասանելի է ներբեռնման համար: Ինչպես հայտնում է Газета.Ru-ն`  Engadget-ին հղումով, բոլոր ցանկացողները կարող են ներբեռնել Microsoft Office 2016-ի փորձնական տարբերակը, իսկ Office 365-ի բաժանորդների համար հասանելի է ծրագրի լիարժեք տարբերակը:


Նախկինում Microsoft Office-ի նոր  փաթեթը հասանելի էր միայն IT մասնագետներին և ծրագրավորողներին:


Օգտատերերը, ովքեր տեղադրել են Microsoft Office 2016 ծրագիրը,   Outlook ծրագրի հասանելիություն կունենան OneDrive-ում, ինչպես նաև՝ հասանելիություն փաստաթղթերի առցանց փոփոխման  և այլ թարմացումներին: Excel փաթեթում  դիագրամների, գրաֆիկների և վերլուծության նոր կազմավորման հանարավորություններ են ավելացել:

 

 

Microsoft-ը ներկայացրել է Office 2016-ի հանրային տարբերակը