Peugeot 208 հեթչբեքը արդյունավետության ռեկորդ է սահմանել

23:35 • 05.05.15

Peugeot 208  ավտոմեքենան երկար ճանապարհորդության արդյունավետության  ռեկորդ է սահմանել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Worldcarfans-ին հղումով, մեքենան 2152 կմ տարածությունը  վառելիքի միջին ծախսով, որն է 2 լիտր` 100 կմ-ի համար, ընդհանուր առմամբ,  անցել է 43 լիտր վառելիքով:

Ուղևորությունն անցկացվել է փորձարարական ճանապարհին` UTAC ֆրանսիական հավատարմագրված ընկերության վերահսկողությամբ: Ռեկորդի սահմանման ժամանակ օգտագործվել է ամբողջովին սերիական մոդել` 1.6 լիտր ծավալով դիզելային շարժիչով, որն ունի 100 ձիաուժ հզորություն և աշխատում է 5 աստիճան մեխանիկական  փոխանցման տուփով և Michelin անվադողերով:
Մեքենան անդադար ընթացքի մեջ է գտնվել 38 ժամ շարունակ: Վարորդները միմյանց փոխարինել են ամեն 3-4 ժամը մեկ:
 

Peugeot 208 հեթչբեքը արդյունավետության ռեկորդ է սահմանել