Hyundai Motor-ն ավելի քան 2.500 Accent մեքենա է հետ կանչում

09:50 • 05.05.15

Հարավկորեական Hyundai Motor ավտոընկերությունն ամերիկյան շուկայից 2014-2015 թվականների արտադրության Accent մոդելի 2.580 մեքենայի հետկանչի մասին է հայտարարել՝ ուղևորի անվտանգության համակարգի սխալ աշխատանքի պատճառով:

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ խնդիրները կարող են ի հայտ գալ ցածր ջերմաստիճանի դեպքում, երբ համակարգը չի ճանաչում, որ առջևի ուղևորի նստատեղին մանկական աթոռ է դրված և չի անջատում անվտանգության բարձիկը:

 

Վթարի դեպքում դա կարող է երեխայի լրացուցիչ վնասվածքների պատճառ դառնալ:

 


Accent մեքենայի սեփականատերերը, որոնք իրենց մեքենան գնել են 2014 թվականի սեպտեմբերի 15-ից 2015-ի փետրվարի 10-ը, պետք է այցելեն դիլլերական կենտրոններ, որտեղ ծրագրային ապահովման սխալը կշտկվի անվճար:

Hyundai Motor-ն ավելի քան 2.500 Accent մեքենա է հետ կանչում