Աֆղանստանցի ֆերմերներն օփիումային կակաչի ռեկորդային բերք են ակնկալում

15:42 • 05.05.15

Աֆղանստանում սպասվում է օփիումային կակաչի ռեկորդային բերք, գրում է gazeta.ru-ն:

 

Նշվում է, որ աֆղանստանցի ֆերմերները պատրաստ են կակաչի սերմերի նոր տեսակի բերքը հավաքելուն: Այս սերմի տեսակը, նրանց խոսքերով, ավելի արագ է աճում և չի պահանջում առատ ոռոգում:

 

ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության հարցերով վարչության տվյալներով՝ Աֆղանստանում օփիումային կակաչի բերքը, որին բաժին է հասնում աշխարհում հերոինի մեծ մասը, ամեն տարի բերում է 3 միլիոն դոլարի եկամուտ: Անցած տարի արտադրությունը նույնպես ռեկորդային մակարդակի է հասել՝ 2013 թվականի նկատմամբ աճելով 17 տոկոսով: Պաշտոնյաների կարծիքով, որոնց հանձնարարվել է վերացնել բույսերը, 2015 թվականին իրավիճակը կվատթարանա: