Ալկոհոլի չարաշահումը երիտասարդներին սպառնում է ուղեղի աշխատանքի վատթարացմամբ

00:30 • 05.05.15

Բազմաթիվ դեռահասներ չարաշահում են ալկոհոլը: Եվ եթե այնուհետև սկսում են առողջ ապրելակերպ վարել, ալկոհոլի պատճառած բացասական փոփոխությունները այլևս հնարավոր չէ վերացնել:


Ինչպես գրում է meddaily.ru–ն` Zee News-ին հղումով, նման փոփոխություններից են, մասնավորապես, ուղեղի հատվածներինը, որոնք վերահսկում են կրթության և հիշողության գործառույթները:


Հայտնի է, որ մարդու ուղեղի աճը շարունակվում է  մինչև 25 տարեկանը, և եթե այդ ընթացքում մարդ ակտիվ կերպով ալկոհոլ է օգտագործում, ապա կարող է բախվել իրական խնդիրների:  Այս մասին փաստում է Դյուկի համալսարանի (ԱՄՆ) գիտաշխատող Մերի Լուիզ Ռիշերը, ով մասնակցել է լաբորատոր պայմաններում անցկացրած փորձերին:

 

 


 

Ալկոհոլի չարաշահումը երիտասարդներին սպառնում է ուղեղի աշխատանքի վատթարացմամբ