Սաուդյան Արաբիայի նախարարը նավթի գները կապել է «Ալլահի ցանկության» հետ
Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Նաիմին գոհունակություն է հայտնել նավթի գների անկման առնչությամբ, ինչպես նաև հայտարարել է, որ «միայն Ալլահի ցանկությամբ են որոշվում նավթի համաշխարհային գները», գրում է gazeta.ru-ն:
«Ոչ ոք չի կարող սահմանել նավթի գինը, դա Ալլահի ցանկությամբ է լինում»,- հայտարարել է Ալ-Նաիմին՝ պատասխանելով նավթարդյունահանման մակարդակը նվազեցնելու Սաուդյան Արաբիայի ցանկության բացակայության վերաբերյալ հարցին:
Ալ-Նաիմին նաև նշել է, որ իրեն «ընդհանրապես չի անհանգստացնում» նավթի համաշխարհային շուկա Իրանի վերադառնալու հեռանկարը, ինչը կարող է է՛լ ավելի նվազեցնել նավթի գները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նավթի համաշխարհային գները կրկին անկում են գրանցել:










