Ավստրալիայում առաջարկել են միջավայրն աղտոտող հրավառությունները փոխարինել լուսային շոուով (լուսանկարներ)
Ավստրալիայում առաջարկել են դադարեցնել ամենամյա հրավառությունները, որոնք անցկացվում են Ամանորի գիշերը, քանի որ դրանք աղտոտում են շրջակա միջավայրը, գրում է Daily Mail-ը:
Clean Up Australia կազմակերպության անդամ Իան Կիերնանն ասել է, որ հրավառությունները շատ գեղեցիկ են, սակայն դրանք հնացած տեխնոլոգիաներ են և անասելի մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին՝ այրված ծխի տեսքով:
Նշվում է, որ Ավստրալիայում ամեն տարի հրավառությունները դիտելու է գալիս մեկուկես միլիոն մարդ, ինչը տնտեսությանը բերում է 130 միլիոն դոլարի եկամուտ:
2014-ին հրավառության 1 շոուի ընթացքում օգտագործվել է 7 տոննա հրավառ նյութ, որոնք այրվելով՝ մթնոլորտ էին արտանետել ածխաջրածիններ, ազոտի և ածխածնի օքսիդներ և այլն:
Առաջարկ կա այն լուսային շոուով փոխարինել, որը ոչ մի արտանետում չի իրականացնում:


















