Ինչպես հալեցնել որովայնի ճարպերը տան պայմաններում պատրաստվող օշարակի միջոցով

20:17 • 05.05.15

Healthy Life Tricks-ը  ներկայացրել է օշարակի պատրաստման եղանակը, որը կօգնի նվազեցնել ճարպի և ջրի պարունակությունն օրգանիզմում: Այս օշարակն իսկապես օգտակար է, հատկապես որևէ  մարզանքի հետ համատեղ:


Այն կարող է օգնել բարելավել հիշողությունը, տեսողությունն ու լսողությունը: Հիմնական բաղադրիչն է թարմ  ծովաբողկը, որը հարուստ է C, B1,  B6, B2 վիտամիններով, երկաթով, մագնեզիումով, ֆոսֆորով:  Ծովաբողկը կարգավորում է նյութափոխանակությունը, վերացնում է հոգնածությունը` միևնույն ժամանակ նպաստելով ստամոքսում լավ բակտերիաների զարգացմանը:

Բաղադրիչները`


125 գրամ ծովաբողկ,
4 կիտրոն,
3 թեյի գդալ մեղր,
2 թեյի գդալ աղացած դարչին
1 կտոր կոճապղպեղ (2 սմ)


Պատրաստումը. անհրաժեշտ է  բլենդերով հարել ծովաբողկը և կոճապղպեղը:  Քամեք կիտրոնի հյութը և ավելացրեք  բլենդերի մեջ, ավելացրեք 3 թեյի գդալ մեղր, 2 թեյի գդալ դարչին և խառնեք՝ մինչև օշարակ ստացվի: Օշարակը պահեք բանկայի մեջ:


Օգտագործումը՝ մեկ թեյի գդալ օրական երկու անգամ՝ ուտելուց և կարդիո մարզանքից առաջ: Երեք շաբաթ օգտագործելուց հետո դադար  տվեք:
 

Ինչպես հալեցնել որովայնի ճարպերը տան պայմաններում պատրաստվող օշարակի միջոցով