Բեռլինի բանկոմատները մնացել են առանց գումարի՝ ինկասատորական ընկերության աշխատակիցների գործադուլի պատճառով

17:15 • 05.05.15

Բեռլինի բանկոմատներն այս շաբաթ մնացել են առանց գումարի՝ տեղի ինկասատորական ընկերության աշխատակիցների գործադուլի պատճառով, գրում է Интерфакс-ը:

 

«Պարզ չէ, թե երբ կավարտվի գործադուլը: Հնարավոր է՝ այսօր, գուցե չորս շաբաթ անց, ամեն ինչ կախված է ընկերության արձագանքից»,- ասել է ակցիան կազմակերպած Ver.di արհմիության ներկայացուցիչ Անդրեաս Շպլանեմանը:

 

Նրա խոսքով՝ «շատ բանկոմատներ արդեն դատարկվել են, և առաջիկա օրերին ընկերության նկատմամբ ճնշումները զգալիորեն կաճեն»: