Բննախը սկսում է գայլերի մորթիների ընդունումը

10:55 • 05.05.15

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.04.2015թ. թիվ 431-Ն  որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները:


Այս մասին հայտնում են ՀՀ  բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից։
 

Այն մեկնարկելու է ս.թ մայիսի 7-ից, յուրաքանչյուր հինգշաբթի օրը, ժամը 14.00-ից 18.00-ը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում /հասցե ք. Երևան, Պ. Սևակի 7, մուտքը բակի կողմից/: