Աստղագետները խոշոր էկզոմոլորակ են հայտնաբերել փոքր աստղի մոտակայքում

23:57 • 05.05.15

Ամերիկացի, չիլիացի, գերմանացի և հունգարացի աստղագետները  ոչ մեծ աստղի հարևանությամբ անսովոր խոշոր էկզոմոլորակ են հայտնաբերել: 

Ինչպե գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով Astronomical Journal-ում հրապարակված հետազոտությունը, HATS-6 կարմիր թզուկը գտնվում է Երկրից 560 լուսային տարի հեռավորության վրա` «Նապաստակ» համաստեղությունում: Աստղի զանգվածն ու շառավիղը գրեթե կրկնակի ավելի փոքր են, քան արևինը:

Թզուկի շուրջը 3.3 օր հաճախականությամբ գազային հսկա է պտտվում, որի շառավիղը հավասար է Յուպիտերի շառավղին, մինչդեռ ինքը՝ էկզոմոլորակը, 3 անգամ ավելի թեթև է: Ջերմաստիճանը HATS-6b-ի վրա հավասար է մոտ 713 կելվինի: Գիտնականների հայտնաբերած օբյեկտն ամենամեծերից մեկն է հայտնի էկզոմոլորակների շարքում, որոնք պտտվում են ոչ մեծ աստղի շուրջը:

 

Աստղագետները խոշոր էկզոմոլորակ են հայտնաբերել փոքր աստղի մոտակայքում