Ֆրանսիայում մահացել է արհեստական սիրտ ունեցող երկրորդ հիվանդը

17:40 • 05.05.15

Ֆրանսիայում մահացել է աշխարհում արհեստական սիրտ ունեցող երկրորդ մարդը, գրում է Reuters-ը:

 

Հիվանդը մահացել է Carmat ընկերությանը պատկանող արհեստական սրտի վիրահատությունից 9 ամիս անց:

 

69-ամյա տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 1-ին՝ արյան շրջանառության անբավարարության պատճառով:

 

Մայիսի 2-ին նրան վիրահատել էին՝ արհեստական սիրտը փոխելով նորով, սակայն նա մահացել էր նույն օրը երեկոյան:

 

Ընկերությունն արդեն հայտարարել է, որ հետաքննում է մահվան պատճառները, որպեսզի հետագայում այլ հիվանդների ավելի ապահով վիրահատություններ անեն:

 

Ընկերության նախագահ Մարչելո Կոնվիտին վստահ է, որ իր ընկերության արտադրանքը որակյալ է և վստահեցրել է, որ հիվանդներն արհեստական սրտով կարող են միանգամայն սովորական կյանք վարել: 

Ֆրանսիայում մահացել է արհեստական սիրտ ունեցող երկրորդ հիվանդը