ԱՄՆ հատուկ ծառայությունները լրտեսել են եվրոպացիներին առնվազն մինչև 2013 թվականը. լրատվամիջոցներ

10:03 • 05.05.15

Ամերիկյան հատուկ ծառայությունները լրտեսական տեղեկություններ են հավաքել՝ հետևելով Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում թիրախներին ընդհուպ մինչև 2013 թվականը, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

 

Այդ մասին հայտնի է դարձել դաշնային կառավարությանը հասցեագրված BND գերմանական հետախուզության գաղտնի փաստաթղթից:

 

Գաղտնի փաստաթղթում ընդգծվում է, որ ամերիկյան լրտեսությունը հակասել է Գերմանիայի շահերին:

 

Փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն ունեցած հեռուստալրագրողների տվյալներով՝ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը հասանելիություն է ունեցել եվրոպացի քաղաքական գործիչների, Եվրամիության անդամ պետությունների նախարարությունների և ԵՄ ինստիտուտների, ինչպես նաև տարբեր գերմանական ընկերությունների էլեկտրոնային նամակագրությանը: