Հավայիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը (լուսանկարներ, տեսանյութ)

11:59 • 05.05.15

Էքստրեմալ զգացողությունների սիրահարներին, անշուշտ, դուր կգան ստորև ներկայացված տեսանյութն ու լուսանկարները, որոնցում պատկերված է հավայան հրաբուխներից մեկի՝ Կիլաուեայի անսպասելի ժայթքումը:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Հալեմաումաու կոչվող ակտիվ հրաբխի խառնարանի պատերից մեկն անսպասելիորեն պայթել է, ինչի հետևանքով արտանետվել է շիկացած լավայի հսկայական քանակություն:

 

Ըստ մասնագետների՝ կիրակի օրվանից լավայի հոսքը չի դադարում: Այն այնքան ուժեղ է, որ անցած 40 տարվա ընթացքում առաջին անգամ հոսող լավան տեսանելի է մի քանի կմ հեռավորությունից:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հրաբխի ակտիվությունը նկատվում է 2008թ. ի վեր:

 

Video has captured the breathtaking moment a wall of Hawaii's Halemaʻumaʻu Crater in the Kilauea Volcano collapsed

The collapse caused a fiery blast of smoke and lava on Sunday

The collapse caused a fiery blast of smoke and lava on Sunday

This after the lava lake overflowed several times during the weekend