Հիլարի Քլինթոնը շարունակում է մնալ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի ցանկալի թեկնածուն

09:42 • 05.05.15

ԱՄՆ նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շարունակում է մնալ Դեմոկրատական կուսակցությունից 2016 թվականի նախագահական ընտրությունների ցանկալի թեկնածուն՝ չնայած այն հանգամանքին, որ «Քլինթոնների հիմնադրամի» ֆինանսավորման և նրա անձնական էլեկտրոնային փոստն աշխատանքային նպատակներով օգտագործելու սկանդալները վնասել էին ընտրողների վստահությանը նրա հանդեպ:

 

Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը, որն իր կայքում հարցում է անցկացրել:

 

Համաձայն հետազոտության՝ վերջին 7 շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի չափահաս քաղաքացիների թիվը, որոնք բացասաբար են արձագանքում Քլինթոնի դատողություններին, 36 տոկոսից ավելացել է՝ դառնալով 42%:

 


Միայն ընտրողների 25%-ն է նրա կարծիքն անկեղծ համարում:

 

Մեկ ամիս առաջ նրանց թիվը 38% էր: Չնայած դրան՝ Դեմոկրատական կուսակցության պոտենցիալ ընտրողների 76% տոկոսը Քլինթոնին համարում է նախընտրելի թեկնածու առաջիկա ընտրություններում։