Իրանում տղամարդկանց արգելել են դաջվածք և «սատանիստական» սանրվածքներ անել

12:10 • 05.05.15

Իրանի իշխանություններն արգելել են տղամարդկանց որոշ տարածված սանրվածքներ անել, որոնք «սատանայական» են ճանաչվել, հաղորդում է interfax.ru-ն:

 

«Այսուհետ սատանայի պաշտամունքին վերաբերող սանրվածքներն արգելված են»,- հայտարարել է Տղամարդկանց վարսահարդարների իրանական ասոցիացիայի ղեկավար Մուստաֆա Գովահին:

 

Նա, սակայն, չի հստակեցրել, թե ինչ սանրվածքների մասին է խոսքը: Սակայն, ինչպես նշում են ԶԼՄ-ները, արգելքը կվերաբերի մասնավորապես սանրվածքներին, որոնց ժամանակ մազերը վերև են բարձրացված:

 

Գովահին սպառնացել է վերցնել արտոնագրերն այն գեղեցկության սրահներից, որոնք կհամաձայնեն «իսլամական ռեժիմի կանոնները խախտող» սանրվածքներ անել:

 

Բացի այդ, նոր կանոններն արգելում են տղամարդկանց գնալ սոլյարի, հանել հոնքերը, ինչպես նաև դաջվածքներ անել: