Ղուրանը հայերեն է թարգմանվել

17:32 • 05.05.15

Աշխարհում առաջին անգամ մուսուլմանների և իսլամ կրոնի սուրբ գիրքը՝ Ղուրանը, հայերեն է թարգմանվել, գրում է Sabah օրաթերթի կայքը։

 

Թարգմանությունն իրականացրել է Անկարայի համալսարանի Պատմության, աշխարհագրության ու լեզվի ֆակուլտետի Հայոց լեզվի ու մշակույթի բաժնի ասպիրանտ Յավուզ Այդընը:

 

2500 էջից բաղկացած Ղուրանի հայերեն տարբերակը խմբագրել է «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

 

Արևմտահայերենով ու արևելահայերենով թարգմանված գիրքը տպագրվել է 4.000 օրինակով: