Օծվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նորակառույց մատուռը

15:26 • 05.05.15

Մայիսի 5-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի նորակառույց մատուռը, որը կառուցվել է նաև դատապարտյալների ջանքերով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։

 

Օծման արարողությանը մասնակցել են քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը և հիմնարկի հոգևոր սպասավոր Տեր Նշան քահանա Ալավերդյանը:


Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ռ. Հովհաննիսյանը, պետի տեղակալներ Ա. Համբարձումյանը և Վ. Մելքոնյանը:


Օծման արարողության կապակցությամբ դատապարտյալներին մատաղ է մատուցվել: