Ինքնաթիռը Մոսկվայից Կիև է հասել առանց շարժիչի մի մասի
SuperJet-100 ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից թռիչքի ժամանակ կորցրել է շարժիչի մի մասը, գրում է gazeta.ru-ն:
«Իսկապես, նման միջադեպ եղել է, բայց այն տեղի է ունեցել նախօրեին»,- հայտնել են օդանավակայանից:
Նշվում է, որ այն մասին, որ ինքնաթիռի շարժիչի մի մասը պոկվել է, հայտնի է դարձել արդեն Բորիսպոլ օդանավակայանում՝ Մոսկվա հետադարձ չվերթից առաջ ստուգման ընթացքում:
Պակասող մասնիկը, ինչպես նշում են ԶԼՄ-ները, գտել են «Շերեմետևոյի» անվտանգության գոտում:










