Ձերբակալվել են Նյու Յորք նահանգի սենատի նախագահն ու նրա որդին
ԱՄՆ Նյու Յորք նահանգի սենատի նախագահ Դին Սկելոսն ու նրա որդին՝ Ադամը, ձերբակալվել են շանտաժի ու խարդախության մեղադրանքներով:
Այդ մասին գրում է The New York Times թերթը:
67-ամյա սենատորն ու նրա 32-ամյա որդին «գումար վաստակելու» մեխանիզմ են մշակել՝ օգտագործելով Սկելոս ավագի ծառայողական դիրքը:
Նրանք գումար են պահանջել Նյու Յորքի Լոնգ Այլենդ շրջանի ընկերությունից, ինչպես նաև Արիզոնայի էկոլոգիական ուղղություն ունեցող ընկերությունից:
Մեղադրանքում, մասնավորապես, նշվում է, որ սենատորն աջակցել է ենթակառուցվաածքային ծրագրերին ու որոշակի օրենքների քարոզչություն իրականացրել:
Դրա համար 5 տարում նա ընդհանուր առմամբ որդու միջոցով 220 հազար դոլար է ստացել:










