Պակիստանում տղամարդուն 25 տարվա ազատազրկման են դատապարտել՝ «սուրբ տեքստերն անարգելու համար»

16:13 • 05.05.15

Պակիստանում Զուլֆիկար անունով տղամարդուն դատապարտել են 25 տարվա ազատազրկման՝ «սուրբ տեքստերն անարգելու համար», բացի այդ՝ դատարանը բռնագրավել է նրա շարժական և անշարժ գույքը, գրում է ria.ru-ն:

 

Տղամարդու դեմ քրեական գործը հարուցվել էր դեռ 2006-ին:

 

Պակիստանի քրեական օրենսգիրքը տուգանքից մինչև մահապատիժ է նախատեսում Աստծո անունն անարգելու համար:

 

Մարդկանց մեղադրանք են առաջադրում կրոնական տեքստերի և գրությունների անարգման համար, ընդ որում՝ շատ հաճախ այդ մարդիկ հանդիսանում են կրոնական փոքրամասնությունների անդամներ: