Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

08:29 • 05.05.15

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Կոկոպո քաղաքից 139 կիլոմետր հարավ:

 

Վիրավորների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

 

Երկրաշարժի էպիկենտրոնից 300 կիլոմետր տրամագծով ցունամիի վտանգ է հայտարարվել: