Բրիտանիայի նորածին արքայադստերն անվանակոչել են պապի, տատի ու թագուհու պատվին
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին արդեն հայտնել են իրենց նորածին դստեր բավական բարդ անունը` Շարլոթ Էլիզաբեթ Դիանա: Այժմ երեխային պետք է դիմել հետևյալ կերպ` Քեմբրիջի արքայադուստր Շարլոթ:
Ինչպես նշում է tass.ru-ն, իրենց դստրիկին այսպիսի անուն տալով` դուքսն ու դքսուհին պատվեցին միանգամից 3 մարդու` պապիկ Չարլզին, հանգուցյալ տատիկ Դիանային ու գործող միապետ Էլիզաբեթ 2-րդին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Շարլոթը Չարլզի անվան կանացի տարբերակն է: Այն ունի ֆրանսիական ծագում և նշանակում է «նրբաճաշակ և կանացի»:
Այժմ նորածին արքայադուստրը պապից, հորից ու ավագ եղբորից հետո բրիտանական գահի ժառանգորդների թվում 4-րդն է:










