Թաիլանդում թափառական շունը փրկել է մոր կողմից աղբանոցում լքված նորածնին
Թաիլանդական Չոնբուրի նահանգում Նոմ Սոտ մականվամբ թափառական շունը փրկել է նորածին աղջիկ երեխայի կյանքը, ում մայրը լքել էր նրան աղբանոցում, հայտնում է Bangkok Post-ը:
Սպիտակ գույնի շունն իր ատամներով բռնել է կտորի մեջ փաթաթված նորածնին և կատաղած շներից նրան տարել մարդկանց մոտ։
Պատանա Վիլա գյուղի բնակիչները նորածնին վերցրել են և զանգահարել փրկարարներին: Երեխայի մոտ վնասվածքներ են հայտնաբերվել, և նրան տեղափոխել են հիվանդանոց:
Կարդացեք նաև՝ Չինաստանում և Հնդկաստանում հղիության արհեստական ընդհատումների պատճառով տղամարդիկ հարսնացու չեն գտնում










