Թաիլանդի թագավորը կես տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
Թաիլանդի 87-ամյա թագավոր Պհումիպոն Ադուլյադեթը երեքշաբթի օրը կես տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ, հաղորդում է Интерфакс-ը:
Երկրի բոլոր հեռուստաալիքներն ուղիղ հեռարձակմամբ հաղորդել են, թե ինչպես են սայլակին գամված թագավորին տեղափոխում Բանգկոկում գտնվող հիվանդանոցից Թաիլանդի մայրաքաղաքի պատմական թաղամաս, որտեղ գտնվում է Մեծ պալատը:
Մայիսի 5-ին Թաիլանդում ազգային տոն է՝ Թագադրման օր:
Պհումիպոն Ադուլյադեթը հոսպիտալացվել էր անցած տարվա հոկտեմբերին:










