Տաջիկստանի նախագահն արժութային շուկայում խնդիրների պատճառով փոխել է Ազգային բանկի ողջ ղեկավարությանը
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պաշտոնից ազատել է երկրի Ազգային բանկի նախագահ Աբդուջաբոր Շիրինովին և նրա երեք տեղակալներին՝ սոմոնիի փոխարժեքի կտրուկ անկման և երկրում արտարժույթի դեֆիցիտի ֆոնին, հաղորդում է interfax.ru-ն:
Ինչպես հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը, Ազգային բանկի նոր ղեկավար է նշանակվել 2006-2012 թվականներին երկրի ֆինանսների նախարարի տեղակալ աշխատած և վերջին երկու տարիներին «Ամոնաթբանկի» խորհրդի նախագահ Ջամշեդ Նուրմահմաձոդը: Նա լրագրողներին հայտնել է, որ Ազգային բանկի ղեկավարությունը կզբաղվի առաջին հերթին արժութային շուկայում խնդիրների լուծմամբ:










